«Շանթ 2015» զորավարժություն. Ավանում խաղարկվեց պարետային ժամ հայտարարելու սցենարը
Նմանատիպ
«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում խաղարկվեց պարետային ժամ հայտարարելու սցենարը: Ավանում պարետային ժամ էր հայտարարվել սեպտեմբերի 5-ին, ժամը 02:00-ին:
«Արմենպրես»-ի թղթակիցը պարետային ժամի ընթացքում շրջայց կատարեց Ավան վարչական շրջանում: Փողոցներում ծառայություն էին իրականացնում ոստիկանության ստորաբաժանումները, ովքեր խաղարկում էին պարետային ժամի սցենարը: Գործընթացն ընթանում էր բնականոն հունով:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուր ջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում