ՀՀ դրամավարկային քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսական աճին. Գագիկ Մինասյան

ՀՀ դրամավարկային քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսական աճին. Գագիկ Մինասյան

Համաշխարհային արժույթային շուկայում ընդհանուր տատանումները մտահոգիչ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Արևելյան շուկաներում տևական ժամանակ է, ինչ տնտեսական աճը ցածր է: Ռուսական շուկայում ռուբլու արժեզրկում է տեղի ունենում, նավթի գների անկում կա: Վերջին հանգամանքը բերում է այն բանին, որ Ռուսաստանի, Չինաստանի և արևելյան տարածաշրջանի այլ երկրների արժույթները դոլարի նկատմամբ արժեզրկվում են: Այս միտումը բավականին աննպաստ պայմաններ է ստեղծում տնտեսական աճի համար: Տնտեսական անկում են գրանցում ոչ միայն որոշ ԱՊՀ երկրներ, այլև Չինաստանը ու դրան հարակից արևելյան երկրներ»,- հավելեց նա:

Մինասյանի խոսքով` բոլոր երկրների կենտրոնական բանկերն իրենց դրամավարկային քաղաքականությամբ պետք է նպաստեն երկրի տնտեսական աճին ու գների կայունությանը: «Այս տեսակետից ՀՀ-ում լուրջ խնդիրներ դեռ չկան, և այդ խնդիրներից խուսափելու համար մեր հանրապետության համապատասխան կառույցները պետք է չափազանց զգոն լինեն ու ժամանակին ճիշտ որոշումներ կայացնեն: Մինչ այժմ մեր երկրի վարած դրամավարկային քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսական աճին ու գնային կայունությանը»,- շեշտեց Մինասյանը:

Օգոստոսի կեսերից չինական արժեթղթերի շուկայի անկումն ասիական շուկաներում իրարանցում է առաջացրել: Համաշխարհային կապիտալի շուկան կորցրել է ավելի քան 5 տրիլիոն դոլար յուանի արժեզրկման հետևանքով` առաջացնելով աշխարհում երկրորդ խոշոր տնտեսական ճգնաժամիմտավախություն: Համաձայն Reuters-ի` Չինաստանն, անակնկալի գալով իր արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ համաշխարհային արձագանքից, թվում է, փորձում է ամրապնդել իր արժույթի դիրքերը` խուսափելով մոտ ապագայում սպասվող արժութային պատերազմից, որը ֆինանսական ճգնաժամի կարող էհանգեցնել և նվազեցնել համաշխարհային պահանջարկը: Չինաստանի ազգային բանկը օգոստոսի 27-իդրությամբ 150 միլիարդ յուանի (23.4 միլիարդ դոլար) ներարկում է կատարել շուկա` կայունացնելովազգային արժույթը: Դա այս շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ նման քայլն է Չինաստանի ազգային բանկիկողմից` երեքշաբթի օրը կատարվել էր 210 միլիարդ յուանի ներարկում:

Որոշ տնտեսական վերլուծաբաններ նշել են, որ համաշխարհային ֆինանսական շուկայում վայրիվերումները և Չինաստանում աճի տեմպերի նվազման վտանգը դեռևս նշանակալիորեն չի ազդել Միացյալ Նահանգների աշխատանքի շուկայի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում