Պուտին․ «Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային»

Պուտին․ «Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային»

Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային:

«Մենք չենք ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Մենք պնդում ենք, որ ճանաչվեն այն իրողությունները, որոնք ձևավորվել են տեղում։ Եթե ​​Կիևի ռեժիմը «կեղտոտ ռումբ» նետի Ռուսաստանի տարածք, դա կարող է լինել ուկրաինացի նեոնացիստների վերջին սխալը։ ՌԴ արձագանքը Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառմանը աղետալի կլինի Կիևի համար»,-հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Մոսկվան չունի հաստատված տվյալներ այն մասին, որ Կիևի ռեժիմը կարող է «կեղտոտ ռումբ» նետել Ռուսաստանի տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում