Ֆուտբոլի ապագան. թոփ-10 երիտասարդ հարձակվողները
Նմանատիպ
Աշխարհի լավագույն երիտասարդ հարձակվողների ցանկում տեղ են գտել 1994-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված ամենատաղանդավոր գոլահարները:
10. Կեյտա Բալդե
Երկիրը՝ Իսպանիա
Ակումբը՝ «Լացիո»
Ծնվել է 1995-ի մարտի 8-ին
Իսպանիայի քաղաքացիություն ունեցող սենեգալցի ֆուտբոլիստը կարողացավ ընդգրկվել «Բարսելոնայի» ակադեմիայում և դուրս գալ այնտեղից: Կեյտան աֆրիկական Արբուսես գյուղի ոչ հարուստ կաթոլիկ ընտանիքում է ծնվել, երկար ժամանակ դիտումների է մասնակցել ու վերջապես 10 տարեկանում հայտնվել է «Բարսելոնայի» դպրոցում: 6 տարի անց Կեյտան տեղափոխվել է կատալոնական ակումբի պատանեկան թիմ, որի կազմում մասնակցել է Քաթարում կայացած մրցաշարի: Քաթարում Բալդեն սառույց է դրել թիմակիցներից մեկի անկողնում, իսկ ակումբի ղեկավարությունը որպես պատիժ նրան ուղարկել է «Կորնելյա», որի կազմում Կեյտան 47 գնդակ է խփել ու հրաժարվել է վերադառնալ «Բարսելոնա». միացել է «Լացիոյին»:

9. Ջովանի Սիմեոնե
Երկիրը՝ Արգենտինա
Ակումբը՝ «Բանֆիլդ»
Ծնվել է 1995-ի հուլիսի 5-ին
Ջովանի Սիմեոնեն ծնվել է Մադրիդում, իր հոր համար լեգենդար ժամանակաշրջանում. մրցաշրջանի մեկնարկին «Ատլետիկոյի» հետ Դիեգո Սիմեոնեն ոսկե դուբլ է գրանցել: Ջովանին նախ խաղացել «Ռիվեր Փլեյթում»: Արգենտինական ավանդույթի համաձայն, Ջովանիին սափրեցին դեբյուտի կապակցությամբ, և աշխարհը նրա նոր սանրվածքը դասեց ֆուտբոլի պատմության վատագույն սանրվածքների շարքին: 2015-ի սկզբին Սիմեոնեն 9 գոլերի շնորհիվ դարձել է Ամերիկայի գավաթի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն: Տաղանդավոր ֆուտբոլիստն ամռանը վարձավճարի դիմաց տեղափոխվել է «Բանֆիլդ» և օգոստոսյան 3 խաղում 4 գնդակ է խփել:

8. Դիվոկ Օրիգի
Երկիրը՝ Բելգիա
Ակումբը՝ «Լիվերպուլ»
Ծնվել է 1995-ի ապրիլի 18-ին
Դիվոկը ծնվել է Օստենդում, երբ տեղական ակումբում խաղում էր նրա հայրը՝ քենիացի հարձակվող Մայք Օրիգին: 15 տարեկանից Դիվոկը հանդես է եկել «Լիլի» ակադեմիայում: Արդյունավետ խաղի շնորհիվ Դիվոկն արժանացել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոստի ուշադրությանը և ընդգրկվել է ազգային ընտրանու՝ Մունդիալ-2014-ի հայտացուցակում: Մունդիալ 2014-ի Ռուսաստանի դեմ «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած խաղում երիտասարդ ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ դարձավ: Դրանից հետո նրա անունով կոչեցին Բրյուգեի դելֆինարիումի նորածին դելֆինին: Նույն ամռանը «Լիվերպուլը» 9 միլիոն ֆունտ վճարեց Դիվոկի տրանսֆերի համար:

7. Մունիր Էլ-Հադդադի
Երկիրը՝ Իսպանիա
Ակումբը՝ «Բարսելոնա»
Ծնվել է 1995-ի սեպտեմբերի 1-ին
Մունիրի հայրը՝ Մոհամեդն Մարոկոյից Իսպանիա է տեղափոխվել 18 տարեկանում ձկնորսական նավակով, ու տարիների հետ շեֆ-խոհարար է դարձել: Մինչև 14 տարեկանը Մունիրը երկրպագել է «Ռեալին», իսկ հետո բաց է թողել «Ատլետիկոյում» հաստատվելու հնարավորությունը և վարձավճարի դիմաց տեղափոխվել է Մահադաոնդա փոքրիկ քաղաք: Այնտեղ Մունիրը 30 գնդակ է խփել 29 խաղում, ինչին հաջորդել է հրավերը «Բարսելոնայից»: Անցյալ տարի Մունիրը ճանաչվել է պատանեկան Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (11 գոլ՝ 10 խաղում): Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Մարոկոն հանգստացնելու համար նրան արդեն հրավիրել է Իսպանիայի հավաքական:

6. Դևի Զելկե
Երկիրը՝ Գերմանիա
Ակումբը՝ «ՌԲ Լեյպցիգ»
Ծնվել է 1995-ի հունվարի 20-ին
Վիկտոր Սկրիպինկիի «Վերդերի» երիտասարդական թիմում հայտնվելուց առաջ Զելկեն 8 թիմ է փոխել, որոնց թվում են «Շտուտգարտը» և «Հոֆֆենհայմը»: Սկրիպինկի մոտ անցկացրած մրցաշրջանից հետո Զելկեն մեկնեց Հունգարիա՝ պատանեկան Եվրոյին մասնակցելու: Եվրոպայի առաջնությունում Գերմանիան չեմպիոն դարձավ, իսկ Զելկեն, խփելով իր ընտրանու 12 գոլերի կեսը, լավագույն ռմբարկուի մրցանակին արժանացավ: Զելկեի համար ակումբային մրցաշրջանը սկսվեց «Վերդերի» հիմնական կազմում, իսկ հետո նա պայմանագիր կնքեց «ՌԲ Լեյպցիգի» հետ: Այսպիսով, Զելկեին 50.000 եվրոյի դիմաց գնելով՝ «Վերդերը» նրան երկու տարի անց վաճառեց 8 միլիոնի եվրոյի դիմաց:

5. Սանտի Մինա
Երկիրը՝ Իսպանիա
Ակումբը՝ «Վալենսիա»
Ծնվել է 1995-ի դեկտեմբերի 7-ին
Սանտիի հայրը դաստիարակվել է «Բարսելոնայում», իսկ լավագույն տարիները նվիրել է Վիգոյի «Սելտային», որտեղ էլ կրտսեր Մինան սկսել է իր ֆուտբոլային ուղին: «Սելտայի» հիմնական կազմ Մինան 2 տարի առաջ է տեղափոխվել, իսկ տպավորել է անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսին՝ մարզիչ Էդուարդե Բերիսսոյի գլխավորությամբ: Ամռանը Մինայի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալը» և «Վալենսիան»: Ի վերջո, տաղանդավոր ֆուտբոլիստին 10 միլիոն եվրոյի դիմաց գնեց «Վալենսիան»:

4. Բրեել Էմբոլո
Երկիրը՝ Շվեյցարիա
Ակումբը՝ «Բազել»
Ծնվել է 1997-ի փետրվարի 14-ին
«Բազելում» անցկացրած մեկ տարվա ընթացքում Պաուլու Սոուզան ոչ միայն ակումբին հերթական չեմպիոնությունն է բերել, այլ նաև Շվեյցարիայի հավքականի համար հաջորդ 10 տարիներին գոլ խփող ֆուտբոլիստի է մեծացրել: Էմբոլոն Կամերունից է, իսկ «Բազել» տեղափոխվել է եղբոր ու մոր հետ՝ հարմարավետ կյանք գտնելու նպատակով: Անցյալ աշնանը «Բազելի» ավագ և գլխավոր գոլահար Մարկո Շտրելլերը վնասել էր մեջքը, իսկ Էմբոլոն այդ ընթացքում 5 խաղում նույնքան գնդակ է խփեց: 2014-ի դեկտեմբերին նա շվեյցարական անձնագիր ստացավ, իսկ մարտին սկսեց հանդես գալ նաև հավաքականում:

3. Անտոնի Մարտյալ
Երկիրը՝ Ֆրանսիա
Ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
Ծնվել է 1995-ի դեկտեմբերի 5-ին
Հարձակվողը, ում մասին կարող էինք լսել վերջին շաբաթների ընթացքում, երկու տարի առաջ՝ «Մոնակոյի» Ֆրանսիայի Բարձրագույն լիգա վերադառնալուց հետո, դարձել է Դմիտրի Ռիբալովլևի առաջին գնումներից մեկը: 17-ամյա հարձակվողին, իհարկե, ստվերեցին Խամեսի և Ֆալկաոյի տրանսֆերները, բայց Ֆրանսիայում իրարանցում ստեղծվեց «Լիոնի» սանի 5 միլիոնի դիմաց վաճառքի շուրջ: 2014-ի ամռանը Անտոնին Ֆրանսիայի հետ հասավ Մ19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ ընդգրկվելով մրցաշարի լավագույնների ցուցակում, իսկ այս ամռանը «Ման. Յունայթեդը» 50 միլիոն եվրո ծախսեց խոստումնալից ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:

2. Տիմո Վերներ
Երկիրը՝ Գերմանիա
Ակումբը՝ «Շտուտգարտ»
Ծնվել է 1996-ի մարտի 6-ին
19 տարեկանում Վերները «Շտուտգարտում» մարզչական 5 փոփոխություն է տեսել: Նրան Բունդեսլիգա է ներգրավել Թոմաս Շնայդերը, ով հետագայում դարձել է հավաքականում Լյովի օգնականը: 2 տարի առաջ հեռացված Բրունո Լաբադիուին փոխարինելով՝ Շնայդերը «Հոֆենհայմի» դեմ խաղում մեկնարկային կազմում ընդգրկեց 17-ամյա հարձակվողին, ում ճանաչում էր «Շտուտգարտի» երիտասարդական թիմից: Ֆուտբոլիստը 2 գոլային փոխանցում կատարեց, ու «Շտուտգարդը» 3 պարտությունից հետո հաղթեց 6:2 հաշվով: 2013-14թթ. մրցաշրջանում անչափահաս Տիմոն 4 գնդակ խփեց: Փետրվարին նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 50 հանդիպում անցկացնել Բունդեսլիգայում: Ճիշտ է՝ անցյալ մրցաշրջանում Վերներն ավելի հաճախ փոխարինման էր դուրս գալիս, որովհետև 2014-ի ամռանն ակումբը նրա դիրքի համար գնել էր Գինչեկին և Կոստիչին, բայց ամեն դեպքում Տիմոն կարողացավ 3 գնդակ խփել:

1. Քենեդի
Երկիրը՝ Բրազիլիա
Ակումբը՝ «Չելսի»
Ծնվել է 1996-ի փետրվարի 8-ին
Բրազիլական ֆուտբոլում ԱՄՆ նախագահների պատվին իրենց անունները ստացած խաղացողներ շատ կան. «Շալկեում»՝ Լինքոլնը, «Ալանիայում»՝ Ջեֆերսոնը, Նիքսոնը՝ «Ֆլամենգոյից» և հարձակվող Վաշինգթոնը՝ բրազիլական Ա սերիայի 2004 և 2008 թթ. լավագույն ռմբարկուն: Ռոբերտ Քենեդին հիանալի է դրիբլինգում, աչքի է ընկնում ձախ ոտքի հարվածներով ու ֆիզիկական ուժով: 2 տարի առաջ նա 6 գնդակով փայլեց Ամերիկայի երիտասարդական գավաթի ժամանակ: Ամռանը «Ֆլումինեսեն» «Շախտյորին» վաճառեց Վելինգթոն Նեմային, իսկ Քենեդին հայտնվեց հիմնական կազմում: Նա կարողացավ մի քանի կարևոր գնդակ խփել և գրավել «Չելսիի» ուշադրությունը: Լոնդոնյան ակումվը 6.3 միլիոն ֆունտի դիմաց գնեց նրա տրանսֆերը:
