12.1 C
Yerevan

Հանրային հեռուստաընկերությունում հաղորդման նկարահանման ժամանակ հանդիսատես է մահացել. Նա սրտի անբավարարություն է ունեցել

Նմանատիպ

Թշնամին առաջխաղացման նոր փորձ է իրականացրել

Այսօր մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը...

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Աննա Սարգսյանը...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Իրավիճակը Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝  տեղեկացնելով, որ տաղավարներից մեկում հոկտեմբերի 31-ին՝ հաղորդման նկարահանման ժամանակ մահացած հանդիսատես, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանը, ըստ նրա հարազատների, սրտի անբավարարություն է ունեցել։

Հաղորդագրության համաձայն՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել:

«Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին»– ասվում է հաղորդագրությունում:

spot_imgspot_img