Իրանն սկսել է ապամոնտաժել ուրանի հարստացման ցենտրիֆուգները

Իրանն սկսել է ապամոնտաժել ուրանի հարստացման ցենտրիֆուգները

Իրանի իշխանությունները երկրի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ կնքված համաձայնությունների շրջանակներում ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման ցենտրիֆուգները շահագործումից դուրս բերելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏ-ի գաղտնի զեկույցին:

Զեկույից համաձայն՝ ընդամենը Թեհրանը 4,5 հազար ցենտրիֆուգ է ապամոնտաժել Նաթանզի եւ Ֆորդոյի օբյեկտներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Նաթանզի ավելի քան 3 հազար ցենտրիֆուգների:

Իրանից կպահանջվի ապամոնտաժել եւս մոտավորապես 10 հազար ցենտրիֆուգ, որպեսզի երկիրը հասնի 5 հազար միավոր սահմանված լիմիտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում