Ֆրանսիայի օդուժը երկու օրում ԻՊ-ի 35 օբյեկտ է ոչնչացրել Սիրիայում

Ֆրանսիայի օդուժը երկու օրում ԻՊ-ի 35 օբյեկտ է ոչնչացրել Սիրիայում

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը վերջին երկու օրվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 35 օբյեկտ են ոչնչացրել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը: Ոչնչացված օբյեկտների թվում են ահաբեկիչների պատրաստման երկու ճա մբար եւ չորս հրամանատարական կետ:

Ֆրանսիան անցած շաբաթ Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո ավելի ինտենսիվ ռմբակոծումներ է սկսել Սիրիայում եւ տարածաշրջան է ուղարկել Շառլ դը Գոլ ավիակիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում