Վալդանո. Մեսսիին չարժե խաղի 70-րդ րոպեին սպասել

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբի համար նպատակահարմար չէ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայանալիք Կլասիկոյի ժամանակ մեկնարկային կազմում չընդգրկելը։ Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» հերթական դիմակայությունը տեղի կունենա վաղը Մադրիդում։
-Մեսսին այն ֆուտբոլիստը չէ, ում՝ «Սանտյագո Բեռնաբեուում» խաղի մեջ հայտնվելուն արժե սպասել 70-րդ րոպեին։ Սա ֆուտբոլիստ է, ով կոչված է հարցերն ավելի վաղ լուծելու համար,-Վալդանոյի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը։
Այդ կարևորագույն խաղին Մեսսիի մասնակցության հարցը շատերին է հետաքրքրում, քանի որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նոր է ապաքինվել ծնկի վնասվածքից։ Կան տեղեկություններ, որ Կլասիկան Մեսսին կսկսի պահեստայինների նստարանից։ Պրիմերայի 6-րդ տուրում ծունկը վնասած ֆուտբոլիստն արդեն մարզվում է կատալոնական ակումբի հիմնական խմբում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում