Ծանրամարտի ԱԱ. Աննա Գովելյանը բավարարվեց 28-րդ տեղով

Նմանատիպ
ԱՄՆ Հյուսթոն քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Արդեն ավարտվել են տղամարդկանց 56 և 62 կգ քաշային կարգերի, իսկ կանանց՝ 48 և 53 կգ քաշային կարգերի մրցումները։
Հայաստանից դեռևս մեկ ծանրորդ է ավարտել ելույթները՝ 53 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Գովելյանը: B խմբում ընդգրկված ծանրորդուհին հաջող է կատարել ամեն վարժությունից մեկական մոտեցում. պոկում վարժությունում նա բարձրացրել է 76 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահել 94 կգ կշռող ծանրաձողը՝ երկամարտի 170 կգ արդյունքով զբաղեցնելով 28-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Թայվանը ներկայացնող Շու-Չինգ Հսուն, ով ցույց է տվել երկամարտի 221 կգ արդյունք և Չինաստանը ներկայացնող Չեն Խիայո Տինգին գերազանցել անձնական քաշով։ Նույն արդյունքը ցուցադրած չինուհին բավարարվել է արժաթե մեդալով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում