Anadolu. Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին թյուրքական բնակավայրին ՌԴ հարվածների հարցը դիտարկելու համար

Anadolu. Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին թյուրքական բնակավայրին ՌԴ հարվածների հարցը դիտարկելու համար

Թուրքիան, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, կոչ է անում անհապաղ դիտարկել իրավիճակը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող թյուրքական Բաիրբուջակ բնակավայրի ռմբակոծման հարցը, որը, ինչպես պնդում են Անկարայում, տեղի է ունենում ռուսական օդային ուժերի հարվածների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաիրբուջակ բնակավայրում ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկացել և քննարկել է իրավիճակը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարի և Ազգային հետախուզության ղեկավար Հաքանա Ֆիդանի հետ: Այնուհետև, Դավութօղլուի հրահանգով, Թուրքիայի ԱԳՆ Ֆերիդուն Սինիրօղլին կիրակի երեկոյան զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և քննարկել նրա հետ իրավիճակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ Անկարայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա էր հանձնել այն բանի մասին, իբրև ռուսական օդային ուժերը հարվածել են Բաիրբուջաք թյուրքաբնակ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետ կապված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՌԴ կողմից օդային հարվածներ հասցնելը՝ թյուրքական բնակավայրի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում