Թուրքական կործանիչները խոցել են ռուսական Су-24 ինքնաթիռը. ՌԴ ՊՆ-ն պնդում է`սահման չեն խախտել (տեսանյութ)

Թուրքական կործանիչները խոցել են ռուսական Су-24 ինքնաթիռը. ՌԴ ՊՆ-ն պնդում է`սահման չեն խախտել (տեսանյութ)

Ermenihaber.am-ի փոխանցմամբ,  Թուրքական բանակի կործանիչները Սիրիայի սահմանի մոտ խոցել են Թուրքիայի օդային սահմանը հատած Cy -24 ռազմական ինքնաթիռ:

Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը խոցված ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանին: Ինքնաթիռը ընկել է Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանը հատած ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով, որտեղ թուրքմեններ են ապաստանել:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից, նրանցից մեկը հայտնվել է թուրքմենների ձեռքում, իսկ մյուսը որոնվում է:

Թուրքիայի նախագահական նստավայրից արդեն հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ խոցված Су-24 ինքնաթիռը պատկանում է ռուսական օդուժին:

Իսկ Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքական F-16 երկու կործանիչներ»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական Cy-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ այդ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։

«Ինքնաթիռը գտնվել է 6 կմ բարձրության վրա, օդաչուների ճակատագրի հետ կապված տեղեկությունը ճշտվում է: Նախնական տվյալներով, նրանց հաջողվել է նետվել ինքնաթիռից: Միաժամանակ ճշտվում է նաև ինքնաթիռի ընկնելու հանգամանքը: Մի բան հստակ է` թռիչքի ժամանակ այն եղել է  Սիրիայի տարածքում, որն  արձանագրված է», – ասված է ՌԴ ՊՆ հայտարարարության մեջ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում