«Հրապարակ». ԲՀԿ-ն պատրաստվում է կողմ քվեարկել բյուջե 2016-ին

«Հրապարակ». ԲՀԿ-ն պատրաստվում է կողմ քվեարկել բյուջե 2016-ին

«Ասում են՝ ԲՀԿ-ն այնքան է մերձեցել իշխանությունների հետ, որ պատրաստվում է կողմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջե 2016-ին, որը ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների, ոչ թոշակների բարձրացում չի նախատեսում։ «Դեռ հստակ կողմ լինելու որոշում չկա»,– ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, թեեւ ասում են՝ արդեն որոշված է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու։ «Ես անձնապես միշտ էլ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել»,– ասել է պատգամավորը։ Ասում են նաեւ՝ այնքան եք մերձեցել, որ մոտ ապագայում կոալիցիա եք կազմելու։ «Ոչ նման առաջարկ ենք ստացել, ոչ էլ քննարկել»։ Բայց կատեգորիկ դեմ չե՛ք։ «Մեզ մոտ հարցերը կոլեգիալ որոշումով են ընդունում, չենք քննարկել…»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում