Բրիտանիան պետք Է ընդլայնի մասնակցությունն ԻՊ-ի դեմ պայքարին. Քեմերոն

Բրիտանիան պետք Է ընդլայնի մասնակցությունն ԻՊ-ի դեմ պայքարին. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ երկիրը պետք Է ընդլայնի իր մասնակցությունը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմարշավին Սիրիայում: Քեմերոնի կարծիքով՝ ավիահարվածները կօգնեն կանգնեցնելու ԻՊ-ի զինյալների առաջշարժումը, բայց սոսկ դրանց միջոցով «Իսամական պետությունը» ոչնչացնել չի հաջողվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դաշնակիցներին գործընկերներ են հարկավոր Սիրիայի տարածքում, ինչպես նաեւ անհրաժեշտ Է գտնել երկրի իրադրության քաղաքական լուծում:

«Մեր շահերի եւ մեր ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքներն այնպիսին են, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ կանգնել մի կողմում եւ չգործել»,- ասված Է վարչապետի հայտարարության մեջ:

Քեմերոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան չպետք Է սեփական անվտանգության հոգսը հանձնի այլ երկրների:

Փաստաթուղթը հրապարակվել Է Համայնքների պալատի առջեւ Քեմերոնի ելույթից առաջ:

Այս շաբաթ ավելի վաղ Քեմերոնը հայտարարել Է պաշտպանության համար ծախսերի արմատական ավելացման մասին: Առաջիկա 10 տարում երկիրն այդ նպատակով կծախսի 178 միլիարդ ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում