50-ից ավել համայնքում սով ա, էրեխեքը տաք կուրտկա չունեն, էդ մի փաստաթղթո՞վ է էս էրեխեքի հարցերը լուծվելու.«Հայազն» (տեսանյութ)
Նմանատիպ
«Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ընդունեց` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում չի եղել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մտադրություն, բայց իշխանությունները դրան գնացել են, քանի որ շատ այլ ուժերի նախընտրական ծրագրերում է այն եղել, հետո` գործող համակարգն էլ պարզվեց այդքան էլ արդյունավետ չէ: Վերջինը շեշտեց` սահմանադրական փոփոխություններից հետո իշխող ուժը չի կարողանալու այլևս նշանակել գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ և այլ պաշտոնյաների առանց որևէ այլ կուսակցության հետ համագործակցելու։
«Այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ցանկացած որոշում, պայմանագիր կամ օրենքի նախագիծ հանգիստ անցկացնում է, քանի որ ունի 70 պատգամավոր: Նոր իրավիճակում բոլոր որոշումները պետք է կայացվեն ձայների 3/5 մեծամասնությամբ։ Դա նշանակում է, որ որոշում կայացնելու համար ավելի մեծ թիվ է հարկավոր քան 70-ը»,-ասաց նա:
Իր հերթին այո-ի թևից ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրացրեց, թե Հանրապետության նախագահը պատկերացնում է գործող Սահմանադրության գոյության շարունակումից բխող բոլոր ռիսկերը` իր խորությամբ, լայնությամբ, բարձրությամբ: Ըստ նրա` չկա պատասխանատվության ինստիտուտ. Կառավարությունն իր ծրագրերը չի կատարում, բայց օրենքով հրաժարական տալու մեխանիզմ չկա:
«Ոչ»-ական, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը հակադարձեց, թե ավելի քան 50 համայնքով գնացել են, սով է, երեխաները տաք հագուստ չունեն հագնելու. «Էդ մի փաստաթղթո՞վ է էս էրեխեքի հարցերը լուծվելու»:
Արմեն Մկրտչյանն ակնարկեց, որ իշխանությունն ինքն է նույնիսկ ընդունում, որ մինչ այժմ կեղծել է բոլոր ընտրությունները, այսինքն` այո ասելու ոչ մի պատճառ չկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում