«Հրապարակ». «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ հանդիպման էր ուղարկել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներին
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է. «Ռուբեն Հակոբյանին հարց ուղղեցինք, թե տպավորություն կա, որ «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հետ հանդիպման էր ուղարկել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներին (Արմեն Մարտիրոսյան և «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյան)։ «Այդպես չէ, որովհետև վարչությունն է որոշել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանդիպմանն ու ներկայացնեն կուսակցության պաշտոնական տեսակետը»։ Իսկ որպես ֆրակցիայի ղեկավար, Դուք ինչո՞ւ չեք մասնակցել։ «Ես իսկապես շատ զբաղված եմ, և պետք չէ այդտեղ բան փնտրել»,-պատասխանեց Հակոբյանը, որն առժամանակ առաջ հայտարարել էր, թե ԲՀԿ հայտարարություններին չի պատասխանում, քանի որ դեմ է հակահիգիենիկ հայտարարություններին։ ԲՀԿ-ն էլ իր հերթին ասել էր, որ իր ստորագրությունը չի դնի և ոչ մի փաստաթղթի տակ, որտեղ կլինի «Ժառանգության» ստորագրությունը։ Հիմա ի՞նչ, դրվելո՞ւ են ստորագրություններ, եթե կոնսուլտացիաները հաջողությամբ պսակվեն։ «Հարցն իրենց պետք է ուղղեք»,– հորդորեց Ռ. Հակոբյանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում