New Yorker. Ինչու՞ է Թուրքիան ներխուժել Իրաք

Նմանատիպ
Թուրքիան ներխուժել է Իրաք, ոչ թե զինյալներ ուսուցանելու նպատակով, այլ Սիրիայում իր անհաջող քաղաքականությունը ուղղելու համար: Այս մասին գրել է The New Yorker ամսագրի լրագրող Դեկստեր Ֆիլկինսը:
Ինչպս նշում է Ֆիլկինսը, անցած շաբաթվա ընթացքում, թուրքական մի քանի հարյուր զինվորներ՝ տանկերով և հրետանիով անցնում են Իրաքի սահմանը և դիրքավորվում են Մոսուլ քաղաքի մոտակայքում, որը անցած տարվանից գտնվում է ԻՊ-ի ահաբեկիչնեի տիրապետության տակ:
Դիտարկելով ստեղծված իրավիճակը, հոդվածի հեղինակը բարձրացնում է այն հարցը, թե ինչու՞ Թուրքիան ներխուժեց Իրաք, հաշվի առնելով այն, որ դա ոչ միայն բացասական ընդունվեց Իրաքի կողմից, այլ նաև որոշ չափով ԱՄՆ-ի:
Դեկստեր Ֆիլկինսը փորձելով պատասխանել այս հարցին նշում է, որ Թուրքիայի կողմից ներխուժումը Իրաք, դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի աշխարհաքաղաքական մանևրների վերջին շարքերից է: Եվ այս մանևրելը մեծապես կապված է սիրիական քաղաքացիական պատերազմի հետ, որը սկսվել է դեռևս 2011թ.: Թուրքերը ցանկանում էին Սիրիայում առավելության հասնել կամ էլ գոնե վստահ լինեին, որ սիրիական իշխանության ղեկավարը կլինի նա, ում իրենք աջակցում են: Սակայն այս հարցում թուրքերը անհաջողություն կրեցին:
Ձգտելով հեռացնել իշխանությունից Բաշար Ասադին, թուրքերը սկսեցին աջակցել ամենածայրահեղական խմբավորումներին, ներառյալ նաև ԻՊ-ին՝ թույլատրելով և նույնիսկ օգնելով արտասահմանյան վարձկաններին Թուրքիայից ներխուժել Սիրիա: Ինչպես նկատում է Ֆիլկինսը, առանց Թուրքիայի աջակցության «Իսլամական Պետությունը» երբեք չէր կարող այդքան արագ և ագրեսիվ ընդարձակվել: Նա հիշեցնում է նաև, որ 2013 թվականին Թուրքիան էր, որ անընդհատ հրահրում էր ԱՄՆ-ին ռազմական գործողություններ սկսել Ասադի դեմ՝ քիմիական զենքը քաղաքացիների վրա օգտագործելու համար:
Շարունակելով հարցի պատասխանը Ֆիլկինսը գրում է, որ Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում, ամրապնդում է Բաշար Ասադի խարխլված դիրքերը, և դրանով իսկ հանդերձ, փոխվում է ամբողջ իրավիճակը տարածաշրջանում: Ռուսական միջամտության արդյունքում իրենց ծրագրերը չկարողանալով իրականացնել, թուրքերը ստիպված խոցում են ռուսական ինքնաթիռ՝ փորձելով իրավիճակը շտկել: Այնուհետև շարունակելով իրենց ծրագրերը, թուրքերը զորքեր են տեղակայում Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ:
Ֆիլկինսը նշում է, որ բնականաբար ոչ ոք չի հավատում այն բանին, որ թուրքերը այստեղ են ժամանել քրդական ուժերին ուսուցանելու համար՝ ահաբեկիչների դեմ պայքարելու: Հասկանալի է, որ իրաքյան իշխանությունները ևս իրենց տարածք չէին հրավիրի թուրքական զինվորականներ: Իսկ ինչ վերաբերվում է իրաքյան քրդերին, ապա նրանք այլընտրանք չունեն և թուրքերին չեն կարող «ոչ» ասել, քանի որ իրենց պատկանող նավթը Միջերկրական ծով է հասնում Թուրքիայի տարածքով:
Եվ այսպես Ֆիլկինսը ամփոփելով իր հոդվածը գրում է, Էրդողանը, ում քաղաքականությունը Սիրիայում ձախողվեց, կրկին ցանկանում է հետ չմնալ տարածաշրջանային զարգացումներից և կրկին փորձում է կարևորություն ձեռք բերել Սիրիական հարցում: Եվ այս ամենի համար էլ, զորքերի տեղակայումը Մոսուլի շրջակայքում, որոշակի երաշխիքներ է տալիս: Միգուցե նման քաղաքականությունը տա իր արդյունքները, սակայն այն հղի է մեծ վտանգով, քանի որ Իրաքում կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից և կհանգեցնի մի շարք այլ պետությունների միջամտությանը, որոնք առկա են սիրիական հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում