«Հրապարակ». ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով

«Հրապարակ». ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով

ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը:

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Տիգրան Սարգսյանին զայրացրել է այն, որ հավասար իրավունքներ ունեցող Հայաստանի համար ԵՏ հանձնաժողովի 1100 աշխատակիցներից ընդամենը 6 հաստիք է տրամադրված եղել Հայաստանին: Առաջիկայում ուժի մեջ կմտնի համապատասխան որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն դեպարտամենտների 5 տնօրենի, դեպարտամենտների 11 տնօրենի տեղակալների հաստիքներ, իսկ այլ պաշտոններում կնշանակվեն շուրջ 20 ՀՀ քաղաքացիներ:

Մրցույթներին մասնակցելու իրավունք կստանան ռուսաստանաբնակ, ինչպես նաև հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներ: Ապագայում սպասվում է, որ ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի շուրջ 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում