Վախճանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը
Նմանատիպ
Երեկ ուշ երեկոյան երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:
Տիկին Ղազինյանը Հայաստանի դիվանագիտական կորպուսի լավագույն ներկայացուցիչներից էր: Նա ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում:
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:
1977-1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից – 2011թ. սեպտեմբերի 8-ը’ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից’ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Դիվանագիտական աստիճանը’ Արտակարգ և լիազոր դեսպան:
Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով: Տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին:
Այրի էր, ուներ որդի և դուստր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում