Էրդողանն ու Դավութօղլուն գաղտնի հանդիպել են ամերիկացի հրեաների հետ

Էրդողանն ու Դավութօղլուն գաղտնի հանդիպել են ամերիկացի հրեաների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գաղտնի հանդիպում է ունեցել «ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների ղեկավարների համաժողով» կազմակերպության ղեկավար Մալքոլմ Հոնլայնի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Jerusalem Post թերթը:

Ըստ թերթի` սիոնիստական պատվիրակությունը Էրդողանի հետ հանդիպումից հետո գաղտնի բանակցություններ է անցկացրել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ այդ հանդիպումները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիայ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունն աշխատում է վերականգնել Իսրայելի հետ սառեցված հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում