Պաշտպանության նախարարն այցելել է Շիրակի մարզ (լուսանկարներ)
Նմանատիպ
Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաև ՀՀ զինված ուժերի 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից կենցաղային և կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները: Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կետրոնում է, և հաջորդ տարիներին ևս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:
Հանդիսավոր բացման արարողության ավարտին Սեյրան Օհանյանը շրջել է նորակառույց շենքում, անձամբ ծանոթացել է բնակարանային պայմաններին և կատարված աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում