Սահակաշվիլին պահանջել է դադարեցնել ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի համագործակցությունը

Նմանատիպ
ՈՒկրաինայի Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հանդես Է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ երկրի համագործակցությունը դադարեցնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի նախկին նախագահը հայտարարել Է «Էրա» ռադիոկայանի եթերում:
«Մեզ համար իդեալական իրավիճակն այն կլինի, որ ԱՄՀ-ն ընդհանրապես այստեղ չլինի: Վրաստանից մենք ԱՄՀ-ին դուրս բերեցինք մեկ տարուց: Ազատվեցինք եւ, փառք Աստծո»,- նշել Է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ Հիմնադրամը մշտապես վերահսկում Է երկրի կառավարության գործողությունները եւ բացասաբար Է ազդում նրա վրա:
Փետրվարի 10-ին ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել Է, որ Ուկրաինան լուրջ առաջընթացի չի հասել կոռուպցիայի դեմ պայքարում, ուստի երկրին ֆինանսական աջակցության ծրագիրը կարող Է դադարեցվել: «Ես անհանգստացած եմ Ուկրաինայում կառավարման կատարելագործման եւ կոռուպցիայի դեմ պայքարում դանդաղ առաջընթացից»,-հայտնել Է Լագարդը, նշելով, որ նման պայմաններում «դժվար Է ենթադրել՝ կարող Է արդյոք ԱՄՀ-ի զարգացման ծրագիրը շարունակվել եւ հաջողություն ունենալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում