Yerevan
9
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Կուրտուա. Ցանկանում ենք հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Կուրտուա. Ցանկանում ենք հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները մրցաշարում հաղթելու մեծ ցանկություն ունեն:

«Թիմերի մակարդակը շատ բարձր է: Մեր մրցակիցները լավ ֆուտբոլիստներ ունեն, այնպես որ՝ համառ պայքար է լինելու: Չեմպիոնների լիգայում մենք ավելի լավ ենք հանդես գալիս, քան Անգլիայի առաջնությունում: Այս մրցաշարում հաղթելու ցանկությունը մեծագույն մոտիվացիա է: Բոլորս ցանկանում ենք հասնել եզրափակիչ, իսկ այդ խաղում կարող է տեղի ունենալ ամեն ինչ:

Ամեն դեպքում, մենք ուժեղ մրցակիցներ ունենք՝ սկսած «Պարի Սեն Ժերմենից»: Քայլ առ քայլ առաջ կշարժենք: «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել: Մենք ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար»,-Կուրտուայի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում