Թրամփը պատասխանել է Օբամայի քննադատությանը

Նմանատիպ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Politico-ին:
Կալիֆոռնիայում հանդես գալով ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ Օբաման հայտարարել է, թե չէր ցանկանա, որ Թրամփը դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ: «Դա ոչ ռեալիթի-շոու է, ոչ էլ շուկայավարություն: Դա գովազդ չէ: Ես կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք է»,- ասել է դեմոկրատ նախագահը, որը հաջորդ տարվա հունվարին թողնում է իր պաշտոնը:
«Նախագահի պաշտոնում նրա աշխատանքը նողկալի է: Նայեցեք մեր բյուջեներին, մեր ծախսերին: Մենք չենք կարողանում գլուխ հանել «Իսլամական պետությունից»: Օբամայի առողջապահության բարեփոխումը պարզապես ահավոր է: Ժամանակն է վերջ դնել դրան»,-հայտարարել է Թրամփը:
Հանրապետական գործարարը հավելել է, որ ԱՄՆ-ի սահմաններն սկսել են նմանվել «շվեյցարական պանրին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում