NASA-ն ցուցադրել է Արեգակից պոկվող հրվիժակի տեսագրությունը
18/02/2016 13:15

Նմանատիպ
NASA-ն ցուցադրել է Արեգակից պոկվող հրվիժակի՝ լուսատուի մակերեւույթի վրա նյութի թանձրուկի տեսագրությունը, թանձրուկ, որը շարժման մեջ է դրվում նրա մագնիսական դաշտի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդվում է NASA-ի կայքում, լուսանկարները, որոնցից մոնտաժվել է տեսահոլովակը, կատարվել են 2016 թվականի փետրվարի 3-ին՝ մարդու համար անտեսանելի ուլտրամանուշակագույն ընդգրկույթում (ալիքի 304 անգստրեմ երկարությամբ)՝ SDO (Solar Dynamics Observatory) տիեզերակայանի գիտական գործիքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում