Եվրոպան թույլատրել է առեւտրային թռիչքները Ղրիմի վրայով

Եվրոպան թույլատրել է առեւտրային թռիչքները Ղրիմի վրայով

Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունը (EASA) հայտարարել Է, որ ավիափոխադրողները կարող են վերսկսել թռիչքները Ղրիմի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալությունը Եվրոպայի ավիափոխադրողներին թույլատրել Է օգտագործել երկու երթուղի Սիմֆերոպոլի շրջանի սահմաններում: Ըստ որում թռիչքները կհամակարգեն եւ կվերահսկեն Ուկրաինայի ավիակարգավարական ծառայությունները:

2014 թվականի ապրիլին EASA-ն նախազգուշացրել Էր առեւտրային չվերթերի համար լուրջ ռիսկերի մասին՝ Սիմֆերոպոլի շրջանի կարգավիճակի իրավական անորոշության պատճառով եւ առաջարկել Էր խուսափել Ղրիմի վրայով թռիչքներից:

Այժմ, չնայած այն բանին, որ իրավական խնդիրները պահպանվում են, EASA-ն թռիչքների անվտանգության տեղեկագրում հաղորդում Է, որ սահմանվել Է ռիսկերի հսկողության «հուսալի մեխանիզմ»:

Ավիաընկերություններին առաջարկվում Է թռիչքների պլանավորման համար օգտվել Ուկրաինայի կողմից տրամադրվող տեղեկատվությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում