Բելառուսը դժգոհել Է ԵԱՏՄ-ում կիրառվող սահմանափակումներից

Բելառուսը դժգոհել Է ԵԱՏՄ-ում կիրառվող սահմանափակումներից

Բելառուսա-ռուսական ապրանքաշրջանառությանը խանգարում են սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին Մինսկում հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Մինսկում տեղի Է ունենում գիտա-կոնսուլտատիվ խորհրդի նիստ՝ նվիրված ԵԱՏՄ-ում նորմատիվային-իրավական ապահովման միասնացման եւ ներդաշնակեցման թեմային:

«Եթե նայենք անցյալ տարվա արդյունքներին, ապա փոխադարձ ապրանքաշրջանառությունը 25 տոկոսով նվազել է մի շարք պատճառներով: Անշուշտ, կան նաեւ օբյեկտիվ գործընթացներ, եւ դրանք Էական են, բայց կան նաեւ ռեզերվներ, եւ դրանք զգալի են»,- ասել Է Մյասնիկովիչը:

Առաջին չօգտագործված ռեզերվը նա համարել է առեւտրական բացառումների եւ սահմանափակումների վերացումը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում