Cihan. Թուրքիան կկորցնի իր տարածքների մի մասը, եթե ներխուժի Սիրիա

Նմանատիպ
Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Յաշար Յաքիշը նախազգուշացրել է, որ Թուրքիան վտանգում է կորցնել սեփական տարածքների մի մասը, եթե ռազմական ներխուժում իրականացնի Սիրիա: Այս մասին տեղեկացրել է թուրքական Cihan գործակալությունը:
«Թուրքիայի համար բացասական զարգացումների հավանականությունը մեծ է, հաշվի առնելով ռազմական այն արշավը, որը իրականացնում են Սիրիայի զորքերը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ» ,- ասել է Յաքիշը: Նախկին նախարարի խոսքերով, Թուրքիան կարող է դիտարկել Սիրիայի Ազազի և Ջարաբլուսի շրջանների հավանական օկուպացիայի հնարավորությունները՝ սիրիացի ապստամբներին պաշտպանելու նպատակով, սակայն այդքանով հանդերձ, Անկարան մեծ վտանգի է գնում կորցնել Խաթայի իր նահանգը:
Ինչպես նաև, ստեղծված այս հանգամանքներում, միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել նման ռազմական միջամտությունը և չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան ինքնակամ գծի պետությունների սահմանագծերը: Սիրիայում Անկարայի ծրագրերի անհաջողության դեպքում, Դամասկոսը Թուրքիայից կպահանջի Խաթայի նահանգը, որն Սիրիայից 1930-ական թվականներին սկզբում իրեն «անկախ» հայտարարեց, իսկ այնուհետև անջատվելով՝ միացավ Թուրքիային:
Թուրքական զորքերը, եթե նրանք ներխուժեն Սիրիա, ստիպված կլինեն բախվել գերազանցապես հզոր ռուսական ուժերի հետ, որոնք առանց այն էլ առիթ են փնտրում վրեժխնդիր լինել խոցված Су-24 ռմբակոծիչի համար:
Յակիշը կարծում է նաև, որ դեպքերի նման զարգացման ժամանակ,ՆԱՏՕ-ն կարող է չիրականացնել իր Կանոնադրության 5-րդ հոդվածը, ըստ որի՝ «Միության անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է՝ հարձակում ռազմական միության բոլոր անդամների վրա»: Այս պարագայում ագրեսիայի նախաձեռնող կողմը Թուրքիան է դիտարկվելու, այդ իսկ պատճառով էլ, ինչպես 1974թ Կիպրոսի հակամարտության ժամանակ, այնպես էլ այժմ, ԱՄՆ կարող է Թուրքիային միայնակ թողնել:
Նախկին ԱԳՆ թերահավատորեն է մոտեցել նաև Սաուդյան Արաբիայի բանակին, նշելով, որ այդ խոշորագույն արաբական միապետության զինված ուժերը չեն տիրապետում բավարար հնարավորությունների և չունեն անհրաժեշտ փորձ, որպեսզի Սիրիայում արդյունավետ պատերազմ մղեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում