Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները համատեղ այցով կժամանեն Կիեւ

Նմանատիպ
Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ժան Մարկ Էյրոն փետրվարի 22-ին համատեղ այց կկատարեն Կիեւ: Այդ մասին փետրվարի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ նշելով, որ նպատակն է երկրի քաղաքական իրավիճակի մասին պատկերացում կազմել տեղում և համատեղ:
Շեֆերը հայտնել Է, որ հանդիպումներ են նախատեսված Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
«Այդ ուղևորությունն ազդանշան Է միասնական ֆրանս-գերմանական, եվրոպական արտաքին քաղաքականության և Եվրոպայում խաղաղության ապահովման գործում մեր ջանքերի մասին»,-ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում