Սիլվա. Հավատում եմ՝ Իբրահիմովիչը կարող է մնալ «ՊՍԺ»-ում
21/02/2016 14:48

Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» ավագ Տյագո Սիլվան հույս ունի, որ Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի փարիզյան ակումբում: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը:
-Հավատում եմ, որ Զլատանը կարող է մնալ «Պարի Սեն Ժերմենում», բայց ոչ բոլոր հարցերն եմ ես լուծում: Մենք մարզիչ ու նախագահ ունենք, նրանք են որոշումներ կայացնողը: Իբրահիմովիչը շարունակում է անհավանական ֆուտբոլիստ մնալ և միշտ օգնում է թիմին: Կարծում եմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը նա շարունակելու է այդպես խաղալ, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կավարտվի այս պատմությունը,-Սիլվայի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում