Թրամպը վստահ Է, որ ընտրություններում միայն ինքը կկարողանա կանգնեցնել Հիլարի Քլինթոնին

Նմանատիպ
Միլիարդատեր Դոնալդ Թրամպը, որն առաջատարն է հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մրցարշավում, փետրվարի 21-ին ենթադրել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում դեմոկրատներից իր մրցակիցը կդառնա Հիլարի Քլինթոնը:
«Կարծում եմ, որ պայքարը կընթանա Հիլարիի եւ իմ միջեւ»,- նրա խոսքը մեջբերել է Time հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անկեղծ ասած, եթե նա առաջադրվի նախագահի թեկնածու, ապա միակ բանը, որ կկարողանա նրան կանգնեցնել, իմ թեկնածությունն է»,- ասել է միլիարդատերը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Թրամպը վստահ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայում կայացած փրայմերիզներում՝ հավաքելով ձայների գրեթե 33 տոկոսը եւ իր հիմնական մրցակիցներից՝ Մարկո Ռուբիոյից եւ Թեդ Քրուզից, առաջ անցնելով ավելի քան 10 տոկոսային կետով:
Իր հերթին Քլինթոնը հաղթանակ է տարել Նեւադայում կայացած նախնական ներկուսակցական ընտրություններում: Սակայն, ինչպես նշում են դիտորդները, իր կուսակից-մրցակցի՝ Բեռնի Սանդերսի հետ նրա պայքարի ելքը դեռեւս պարզ չէ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում