Թվերի «մոգական» ազդեցությունը.12.12.12-ին ծնվել է 104 երեխա, որից 47-ը՝ կեսարյան հատումով
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության ծննդատներում 12.12.12-ին ծնվել է 104 երեխա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության կայքի հրապարակած պաշտոնական տվյալները:
Ամենից շատ ծնունդներ են գրանցվել մայրաքաղաքում’ 70, իսկ մարզերից առաջատարի դիրքում է Արմավիրի մարզը, որտեղ դեկտեմբերի 12-ին ծնվել է 7 երեխա: Կեսարյան հատումով դեկտեմբերի 12-ին հանրապետությունում 47 ծննդաբերություն է գրանցվել:
Նման թվերի «շքերթ»-ը արդեն 12 տարի է’ 01.01.2001-ից սկսած, մոգական ազդեցություն է թողնում մարդկանց վրա: Յուրաքանչյուր տարի թվերի նկատմամբ մարդկանց ունեցած հավատալիքները տարբեր են: 06.06.06-ի ժամանակ մարդիկ վախենում էին, որ կծնվի Հակաքրիստոսը, 07.07.07-ին սպասում էին, որ կիրականանա ինչ-որ անսպասելի երջանիկ իրադարձություն, 09.09.09-ը հաճելի փոփոխությունների հույս էր ներշնչում:
12.12.12-ով ավարտվում է գեղեցիկ թվերի շքերթը’ գուշակություններ անելու հնարավորությունը թողնելով մյուս հարյուրամյակին: