ՀՀ ՊՆ. «Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը»
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել աշնանային զորակոչի վերաբերյալ: Times.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը:
Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով:
ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին’ նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ և արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին և նրանց ծնողներին զգուշացնում է’ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի և հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում