Երևանի կոնյակի գործարանում բաց դրների օրեր են
Նմանատիպ
Ամանորյա տոներին ընդառաջ Երևանի կոնյակի գործարանում կանցկացվի «Բաց դռների օրեր« միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին և 16-ին:
Գործարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնացման արտադրամասում, ծանոթանալ Արարատ հայկական կոնյակների արտադրական պրոցեսին, կոնյակի պատրաստման կարևոր մաս հանդիսացող’ տակառագործության նրբություններին, ինչպես նաև տեսնել Երևանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից որոշակի նմուշներ:
Կայանալիք միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությանն առնչվող արխիվային բացառիկ նյութերի անդրանիկ ցուցահանդեսը:
Հարկ է նաև նշել, որ միջոցառման շրջանակներում Երևանի կոնյակի գործարանում կցուցադրվի Հայկական կոնյակի 1894թ. եզակի նմուշը, որը հատուկ այս միջոցառման համար տրամադրվել է Երևանի պատմության թանգարանի կողմից:
«Այդ օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00 կգործեն ավտոբուսներ, որոնք Ձեզ անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն ազատ է», նշվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում