Իրանը կարող է տարեկան 1 մլրդ դոլարի պտուղ-բանջարեղեն մատակարարել Ռուսաստանին. Նովակ

Իրանը կարող է տարեկան 1 մլրդ դոլարի պտուղ-բանջարեղեն մատակարարել Ռուսաստանին. Նովակ

Իրանը կարող է Ռուսաստանին մատակարարել տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար գումարի պտուղ-բանջարեղենային ապրանքներ: Այս մասին Թեհրանում հայտարարել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար եւ Առեւտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը՝ իրանական կողմից համանախագահ եւ Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք մտադիր ենք ավելացնել Իրանից պարենային ապրանքների մատակարարումները: Շուկան, որն Իսլամական Հանրապետությունը միանգամայն կարող է զբաղեցնել Թուրքիայից պարենային ապրանքների մատակարարումների դադարեցման պատճառով, կազմում է տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար»,- ընդգծել է Ռուսաստանի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում