Օզիլը կարծում է՝ ՉԼ-ից ու Անգլիայի գավաթից դուրս մնալը կօգնի «Արսենալին»

Օզիլը կարծում է՝ ՉԼ-ից ու Անգլիայի գավաթից դուրս մնալը կօգնի «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ իր թիմը դեռ հնարավորություն ունի հաղթելու Անգլիայի առաջնությունում։ «Զինագործներն» առաջատար «Լեսթերին» զիջում են 12 միավորով։

-Մի քանի շաբաթ առաջ բոլորն ասում էին, որ կարող ենք հաղթել Պրեմիեր լիգայում։ Բոլորը կարող են փոխել իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում։ Մեզ համար անհաջող շաբաթ ստացվեց։ Մենք արդեն պետք է կենտրոնանանք միայն առաջնության վրա, և հաջորդ հանդիպումը շատ կարևոր է։ Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ, բայց մենք առաջին հերթին պետք է սկսենք վստահել ինքներս մեզ և միավորներ վաստակել։

Առջևում դժվար հանդիպումներ են, պետք է լիովին նվիրվել, ամեն ինչ անել դաշտում, և եթե հաղթենք առաջնությունում, շատ երջանիկ կլինենք։ Մենք պետք է պայքարենք Պրեմիեր լիգայի ամեն հանդիպման համար, և կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայից և Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալը պետք է օգնի դրան,-ասել է Օզիլը ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում