Գիգզ. Որդուս ասացի, որ ես Մեսսիից արագ էի, իսկ նա ուղղակի դուրս եկավ սենյակից

Գիգզ. Որդուս ասացի, որ ես Մեսսիից արագ էի, իսկ նա ուղղակի դուրս եկավ սենյակից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը խոստովանել է, որ դժվարությամբ է համոզում 9-ամյա որդուն, որ ինքն ուժեղ ֆուտբոլիստ է եղել։

-Ինձ շատ է վշտացնում, որ որդիս երբեք ինձ չի տեսել խաղալիս։ Նա վստահ է, որ ես պարզապես մի քանի տարի խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և վերջ։ Նրա սիրելի ֆուտբոլիստների մեջ ինձ համար տեղ չկա. նա սիրում է Նեյմարին, ապա Ռոնալդուին և Մեսսիին։

Ես երբեք ինձ չեմ գովել, բայց այստեղ ստիպված եղա ասել. «Ես Մեսսից ավելի արագ էի»։ Նա պատասխանեց. «Ոչ, չես եղել։ Նույնիսկ ես եմ քեզանից արագ»։ Ես հարմար պահ գտա և ասացի. «Նայիր հայրիկին հեռուստացույցով. սա նրա գոլերից մեկն է», իսկ նա պարզապես դուրս եկավ սենյակից,-դժգոհել է Գիգզը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում