Հենրիխ Մխիթարյանը՝ «Աուգսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Նմանատիպ
Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ: «Բորուսսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանն ակտիվ հանդիպում անցկացրեց և դարձավ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանի տպավորիչ խաղը չի վրիպել առաջատար պարբերականների ուշադրությունից:
«Goal» առցանց պարբերականը Հենրիխ Մխիթարյանի խաղը 5 հնարավորից գնահատել է 3.5 միավորով: Նույն գնահատականին է արժանացել Մաթս Հյումմելսը:
«Goal.com»-ի գնահատականները
Ռոման Բյուրկի – 2.5
Մաթս Հյումմելս – 3.5
Սոկրատիս – 3
Դուրմ – 3
Պիշչեկ – 3
Հենրիխ Մխիթարյան – 3.5
Կագավա – 2.5
Շահին – 2.5
Վայգլ – 3
Ռամոս – 2.5
Մարկո Ռոյս – 2.5
Լյատներ – 2.5
Պասլակ – 2.5
Կաստրո – 3
* Գերմանիայում (տվյալ դեպքում՝ «Der Westen»-ը և «Ruhr Nachrichten»-ը) գնահատման համակարգը տարբերվում է. գնահատում են մեծամասամբ 6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը մեկն է, ամենացածրը՝ վեցը:
«Der Westen» պարբերականը, Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավորով: Պարբերականը հատկապես ընդգծում է Մխիթարյանի՝ մոտիվացիայով խաղալը, առաջին խաղակեսում Մարկո Ռոյսին կատարած հիանալի փոխանցումը, որից հետո գերմանացի ֆուտբոլիստը չկարողացավ դիպուկ հարվածել, ինչպես նաև գոլն ու երկրորդ խաղակեսում արդյունավետ գործողությունները:
«Der Westen»-ի գնահատականները
Բյուրկի – 2
Պիշչեկ – 4
Սոկրատիս – 3.5
Մաթս Հյումմելս – 3
Դուրմ – 4
Շահին – 4
Վայգլ – 3
Կագավա – 4.5
Հենրիխ Մխիթարյան – 2
Մարկո Ռոյս – 4
Ադրիան Ռամոս – 2
Լյատներ – չի գնահատվել
Պասլակ – չի գնահատվել
Կաստրո – 2.5
«Բորուսսիայի» տեղեկատվական գործընկեր «Ruhr Nachrichten»-ը ևս Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավորով: Նույն գնահատականը ստացել է նաև Ադրիան Ռամոսը:
«Ruhr Nachrichten»-ի գնահատականները
Բյուրկի – 2.5
Պիշչեկ – 4
Սոկրատիս – 3.5
Մաթս Հյումմելս – 3.5
Դուրմ – 3
Շահին – 3
Վայգլ – 3.5
Կագավա – 4.5
Հենրիխ Մխիթարյան – 2
Մարկո Ռոյս – 4
Ադրիան Ռամոս – 2
Լյատներ – չի գնահատվել
Պասլակ – չի գնահատվել
Կաստրո – 2.5
«WhoScored» վիճակագրական կայքի վարկածով, Մխիթարյանն «Աուգսբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է: Հայ ֆուտբոլիստը 10 հնարավորից ստացել է 8.7 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում