Ստամբուլի ահաբեկչության հեղինակը կապված է եղել ԻՊ-ի հետ
Նմանատիպ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մարտի 19-ին իրականացված ահաբեկչական հարձակման հեղինակը կապված է եղել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
«Ահաբեկիչը 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթուրքն է: Առկա փաստերը ցույց են տալիս, որ ահաբեկիչը կապ է ունեցել ԻՊ-ի հետ»,- ասել է Էֆքան Ալան՝ հավելելով, որ դեռևս ուսումնասիրվում են, թե ինչ հնարավոր ուժեր կարող էին լինել նոր ահաբեկչության հետևում:
Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի վրա մարտի 19-ին ահաբեկչական պայթյուն է իրականացվել, որին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են: Վիրավորների շարքում կա նաև մեկ հայ՝ 40-ամյա Օքսան Խաչանյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում