Այսօր մեկնարկել է նաև «Ժառանգություն» կուսակցության համագումարը
22/12/2012 13:01
Նմանատիպ
Այսօր տեղի է ունենում ևս մի կուսակցության համագումարը: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովը, որի բացմոնը Տեր Գրիգոր քահանան աղոթքով օրհնել է հավաքը:
Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս ժողովը բաց է բոլորի համար. «Մենք բաց ենք բոլորի համար, բոլոր կուսակցությունների, քաղաքացիների համար, այդ իսկ պատճառով անհատական հրավեր ոչ ոքին չենք ուղարկել, այլ բոլորին հրապարակային ծանուցում է եղել»:
Գալիք ընտրություններում Ր.Հովհաննիսյանի կարգախոսները կլինեն «Ազատ, անկախ, միացյալ» և «Մեկ անգամ միասին» կոչերը:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովին այլ կուսակցություններից ներկայացուցիչներ ներկա չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում