Այժմ Իրանը կարող է թիրախավորել ցանկացած վայր՝ ավելի քիչ հրթիռներով. Իրանի խորհրդարանի նախագահ

Այժմ Իրանը կարող է թիրախավորել ցանկացած վայր՝ ավելի քիչ հրթիռներով. Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Այժմ մենք կարող ենք թիրախավորել ցանկացած վայր՝ ավելի քիչ հրթիռներով, այսօր «Երկաթե գմբեթը» այլևս նման է կատակի»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիբերտարածության իր անձնական էջում գրել է. «Ամերիկան ​​պնդում է, որ ոչնչացրել է Իրանի հրթիռային կարողությունները։ Հրթիռների լայնածավալ արձակման սկզբնական ալիքները իրականացվել են թշնամու ռադարներն ու պաշտպանական համակարգերը կուրացնելու նպատակով»։

Նա հավելել է. «Այժմ Իրանը կարող է թիրախավորել ցանկացած վայր՝ ավելի քիչ հրթիռներով։ Այսօր «Երկաթե գմբեթ» համակարգը կատակ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում