Ֆրանսիայում վստահեցնում են՝ Եվրո-2016-ի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները
Նմանատիպ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պատմել է, թե ինչպես է երկիրը պատրաստվում ամռանն անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։
-Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի, որ Եվրո-2016-ն անցնի լավագույն պայմաններում։ Երկրում արդեն ներդրվում է բոլոր օբյեկտների պաշտպանության նոր զանգվածային գործողությունը, որը կոչվում է «Սանտինել»։ Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները Եվրոպայի առաջնության անվտանգությունն ապահովելու համար։
Ահաբեկիչների նպատակը երկրի գործունեության, բնականոն կյանքի ապակայունացումն է, նրա սոցիալական կյանքը, ժողովրդավարության գոյությունը խանգարելը, բայց պետք է շարունակել ապահովել երկրի նորմալ կյանքը։ Հենց այդ պատճառով էլ Եվրո-2016-ը պետք է տեղի ունենա,-ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ահաբեկչական գործողություններ էին տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, իսկ անցյալ տարվա նոյեմբերին՝ Փարիզում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում