Լիբանանում Հայաստանի դեսպանն այցելել է առաքելական, կաթողիկե և ավետարանական առաջնորդներին
28/03/2016 13:12
Նմանատիպ
Լիբանանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանն իր առաջին այցելություններն է կատարել այդ երկրում գործող երեք հայկական եկեղեցիների (առաքելական, կաթողիկե և ավետարական) առաջնորդներին: Ինչպես տեղեկանում ենք Լիբանանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը, դեսպան Մկրտչյանը շնորհավորել է հոգևոր առաջնորդներին Ս. Զատկի տոնի առիթով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2016թ-ի մարտի 4-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում