Հարավային Կորեայից հազարավոր քարոզչական թռուցիկներով օդապարիկներ են արձակել ԿԺԴՀ-ի կողմը

Հարավային Կորեայից հազարավոր քարոզչական թռուցիկներով օդապարիկներ են արձակել ԿԺԴՀ-ի կողմը

Հարավկորեացի ակտիվիստները մարտի 28-ին վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ Հյուսիսային Կորեայի կողմն են արձակել թռուցիկներ այնպիսի կարգախոսներով, որոնք քննադատում են պաշտոնական Փենյանի գործողությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սեուլի զանգվածային լրատվամիջոց ներին:

Ակտիվիստները գազով լի օդապարիկներին ամրացրել են շուրջ 100 հազար թռուցիկներ, որոնացում, մասնավորապես, քննադատում են մեծ քանակությամբ հյուսիսկորեական ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը երկու պետությունների միջեւ ընկած ապառազմականացված գոտու երկայնքով:

Բացի դրանից, որոշ թռուցիկներ բովանդակել են այնպիսի կոչեր, ինչպես օրինակ՝ «Անողոք կրակ բացեք Կիմ Չեն Ընի՝ միջուկային մարտագլխիկներով զինված մոլագարի դեմ»:

Մարտի 26-ին այդ նույն ակտիվիստները, որոնք մտնում են «Մարտիկներ հանուն Հյուսիսային Կորեայի ազատության» խմբի մեջ, ԿԺԴՀ-ի կողմն են արձակել 50 հազար թռուցիկներ: Այդ գործողությունն իրականացվել է 2010 թվականին հարավկորեական ռազմանավը ջրասույզ անելու հերթական տարելիցի առնչությամբ: Հարավկորեական «Չհոնան» հետախուզական ռազմանավը Դեղին ծովում ջրասույզ է եղել 2010 թվականի մարտի 27-ին, այդ ժամանակ զոհվել է 46 ծովային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում