Yerevan
17
+31°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Բելգիայում մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության մեջ եւս երեք կասկածվողի

Բելգիայում մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության մեջ եւս երեք կասկածվողի

Բելգիայի համերկրային դատախազությունը մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչական գործողության մեջ երեք կասկածվողների, եւս մեկ կասկածյալ կալանավորված Է հարցաքննություն անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դատախազության պաշտոնական հայտարարության մեջ ասված Է, որ մեղադրանքներ են առաջադրված Մոհամեդ Բ.-ին, Յասին Ա.-ին եւ Աբուբաքըր Օ.-ին:

«Նրանց մեղադրանքներ են առաջադրված ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար»,-հայտնել Է դատախազությունը:

Բոլոր չորսն Էլ ձերբակալվել են մարտի 27-ին ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում:Հաղորդագրության մեջ նշվում Է, որ դատախազությունն առայժմ չի կարող տրամադրել առավել հանգամանալի տեղեկատվություն: Նաեւ չի ճշտվում՝ նրանց առաջադրված մեղադրանքները կապված են արդյոք Բրյուսելում իրականացված պայթյունների հետ:

Անցած շաբաթվա վերջին բելգիական դատախազությունն ահաբեկչական գործունեության մեղադրանքներ Է առաջադրել երեք անձանց, որոնցից մեկը կասկածվում Է մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ:

Բելգիական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ձերբակալված կասկածյալը Ֆեյսալ Շեֆուն Է, ով հենց այն մարդն Է, որը Բրյուսելի օդանավակայանի տեսահսկման խցիկի լուսանկարում գտնվում Է մահապարտներ Բրահիմ Բաքրաուիի եւ Նաջիմ Լաշրաուիի կողքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում