ԻՊ-ն հարձակումներ է ծրագրում Թուրքիայում սինագոգների վրա
Նմանատիպ
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է մոտ ժամանակում ահաբեկչական գործողություններ կատարել Թուրքիայում, որոնց գլխավոր թիրախը հանդիսանում են հրեական երեխաները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով` ահաբեկչական գործողոթյունները «ամենամոտ օրերին եւ անգամ ժամերին» կարող են իրագործվել դպրոցներում, մանկապարտեզներում եւ երիտասարդական կենտրոններում:
«Այդ հանգամանքների լույսի ներքո` ոստիկանության կողմից արդեն հաստատվածներին զուհագեռ, Թուրքայում այժմ քողարկված ռեժիմով շուրջօրյա արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում», – հայտնել է աղբյուրը:
Աղբյուրը ճշտել է, որ տեղեկությունները, որոնց մասին գիտեն հատուկ ծառայությունները, ստացվել են անցյալ շաբաթվա ընթացքում Այնթափում գերեվարված ԻՊ-ի 6 մարտիկներից:
Ահաբեկիչների համար ամենահավանական թիրախներից մեկը կարող է դառնալ Ստամբուլի սինագոգը, որին կից գործում են նաեւ համայնքային կենտրոն եւ դպրոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում