Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է
30/03/2016 17:20
Նմանատիպ
Այս տարվա հունիսին բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մասնակից երկրների թիվը պակասել է մեկով. Մոնակոն հրաժարվել է ելույթ ունենալ առաջնությունում: B ենթախմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցների թիվը պակասել է մեկով և Հայաստանի խմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի, Ուելսի հավաքականների հետ: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում