Հրազդան գետում սատկած ձկներ են հայտնաբերվել. Պատճառը՝ թունավորումն է
Նմանատիպ
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Ըստ աղբյուրի, սատկելու պատճառը Հրազդան գետում թունավորումն է: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից՝ «Գեղամա» և«Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ են կատարել վերցրել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:
Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում