Հ.Աբրահամյանը մեկնում է Բրյուսել
Նմանատիպ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Վաղը’ հունվարի 9-ին Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Եվրոպական հարեւանության և ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ տիկին Սաբին դե Բեթյունի և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Անդրե Ֆլաոյի, ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրախորհրդարանի ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:
Իսկ հունվարի 10-ին ԱԺ նախագահը կհանդիպի Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ, կայցելի հայկական եկեղեցի և ծաղկեպսակ կդնի Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին: Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:
Նշվում է, որ պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում