Ռանյերի. Ես լաց չէի լինում (տեսանյութ)

Ռանյերի. Ես լաց չէի լինում (տեսանյութ)

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին մեկնաբանել է իր արցունքները Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Սանդերլենդի» դեմ հանդիպումից հետո (2:0)։

-Ոչ, ես լաց չէի լինում։ Չի կարելի ասել, որ դրանք իսկական արցունքներ էին։ Ես պարզապես շատ հուզված էի։ Այդ մարդիկ մեր շուրջը, ամբողջ ընտանիքներ՝ «Լեսթերի» մարզաշապիկներով, որոնք հետևում էին մեզ մինչև Սանդերլենդ, այդ ամենը դիպել էր սրտիս։

Նման պահերին զգում ես ֆուտբոլի ֆանտաստիկ ուժը։ Երբ տեսնում ես մեր մարզաձևի դրական ազդեցությունը, ապա չես կարող այդ ամենին անտարբերությամբ նայել,-ասել է Ռանյերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում