Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 243 կգ, 253 կգ: Երկամարտի 463 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ, սակայն երկու մոտեցմամբ չֆիքսեց 202 կգ: Պոկում վարժությունում նա միայն 5-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 245 կգ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:

Հիշեցնենք, որ այսօր Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում